«Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգը չեղարկվել է

maxresdefault

«Լենինգրադ» ռոք-խմբի՝ Երևանում հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը չի կայանալու:

Ինչպես տեղեկացնում է համերգի կազմակերպիչ՝ «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը, համերգը չի կայանա տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ:

««FORPOSTART PRODUCTION»-ը հայցում է ձեր ներողամտությունը և հայտնում, որ բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց «FORPOSTART PRODUCTION» ընկերությունն է, տոմսերի գումարները կարողեք ստանալ անմիջապես, տոմսարկղերում վերադարձի պահին  գրու մ է Aysor.am

Ձեզ հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու նպատակով «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը բոլորտոմսարկղերի հետ առաքման ծառայություններ մատուցելու պայմանավորվածություն է ձեռքբերել: Եթե ձեզ ինչ-ինչ պատճառներով հարմար չէ գնալ այն տոմսարկղը, որտեղից ձեռք եք բերել տոմսերը, ապա կարող եք զանգահարել և խնդրել, որ տոմսարկղը առաքի ձեր գումարը ձեր նշած հասցեով: Տոմսարկղի առաքիչն անվճար գումարը ձեզ կհասցնի և հետ կընդունի ձեր տոմսերը:  «FORPOSTART PRODUCTION» անկեղծորեն ցավում է ստեղծված իրավիճակի մասին եւ հուսով է,  Ձեր ըմբռանը», – ասված է ընկերության հայտարարությունում: