«Իսկանդեր»-ը նաև պարտավորեցնող է.քաղաքագետ

20417

«Իսկանդեր»-ը ոչ միայն ռազմական պոտենցիալ ունեցող համալիր է, այլև քաղաքական գործիք՝ Հայաստանի համար: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված սպառազինությանը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը,գրում է Panorama.am:

«Դա նաև Հայաստանի համար պարտավորեցնող է՝ ավելի լուրջ ամբիցիաներ ունենալ ու գլոբալ խնդիրներ դնել իր արտաքին քաղաքականության առջև»,-ասաց քաղաքագետը:

Ընդհանրապես նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրումը, ըստ բանախոսի, քաղաքական նոր քաշ է հաղորդում Հայաստանին:  Վկայակոչելով ԱԳՆ ղեկավարի ՄԱԿ-ի ելույթը,  քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը շատ խստացնում է գնահատականներն ու դիրքորոշումները:

Comments

comments