Ցուցադրված ռազմատեխնիկական Ադրբեջանի համար բավականին դժվարեցնում է բալանսի վերականգնումը.փորձագետ

20417

«Այս պահին Ադրբեջանում ներքաղաքական զարգացումները և սոցիալ-տնտեսական իրավիճակը դժվարեցնում է նրա մանևրի հնարավորությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝ արդեն ցուցադրված ռազմատեխնիկական Ադրբեջանի համար բավականին դժվարեցնում է բալանսի վերականգնումը,գրումէ Panorama.am-ը:

«Քանի որ մենք վերադառնում ենք ստատուս քվոյի իրավիճակին, ապա Ադրբեջանին նույնպես բավականին դժվար է լինելու հարմարվել այդ իրավիճակին: Եթե կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը, ապա փաստացի կնշանակի, որ մենք կվերառադնանք հետապրիլյան իրավիճակին, դա Բաքվի համար լուրջ և ցավալի որոշում կլինի: Հնարավոր հանդիպմանը օրակարգը կլինի այն, ինչ որ եղել է մինչև ապրիլյան իրադարձությունները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի Անկախության տարեդարձի առթիվ ՀՀ ԶՈւ զինտեխնիկայից ցուցադրման նկատմամբ Ադրբեջանի ռեակցիային՝ Կովկաս ինստիտուտի փոխտնօրենն ասաց, որ այդ ռեակցիան շատ նյարդային էր, ինչպես որ եղել է նախորդ տարիներին:

Comments

comments