Լուկաշենկոն հերյուրանք է անվանել ԵԱՏՄ-ից Բելառուսի դուրս գալու մասին հայտարարությունները

download (1)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերյուրանք է անվանել Եվրասիական տնտեսական միությունից և Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունից երկրի դուրս գալու մասին հայտարարությունները, գրում է  Tert.am-ը , վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի և Միութենական պետության մասին հայտարարություններին՝ ամբողջապես հերյուրանք է»,- ասել է Լուկաշենկոն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հնարավոր է Բելառուսը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի ու Բելառուսի միութենական հանրապետությունից:

ՀԱՊԿ-ում այդ տեղեկատվությունը «բամբասանքներ» են անվանել: Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում հայտնել են, որ իրենց հայտնի չէ միությունից Բելառուսի դուրս գալու պլանների մասին: