Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կկնքվի

karavarutyan_shenq_copy.thumb

Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կկնքվի,գրում է Aysor,am-ը։

Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա օրակարգում, որը ներկայացնելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Ըստ ներկայացվող նախագծի՝ համաձայնագրի նախագիծը արդիական է և համապատասխանում է ավիացիայի ոլորտում գործող միջազգային փաստաթղթերի պահանջներին։