ՀԺ.Պայքար է ընթանում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղի համար

Без названия

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Եթե 15-օրյա ժամկետում Զաքարյանը հետ չվերցնի իր դիմումը, այն կհամարվի ընդունված: Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո ՎՊ նախագահի պաշտոնի համար մրցավազքն արդեն սկսվել է: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ Իշխան Զաքարյանը կարող է հրաժարական տալ, քանի որ լինելու է Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի պետը: Եվ երեկ ԱԺ-ում նրա հրաժարականի վերաբերյալ դիմումի ներկայացումից հետո արդեն քննարկվում էր հարցը, թե ովքեր են այդ պաշտոնին հավակնող թեկնածուները: Երեք հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում:

Նախ, այդ պաշտոնին ձգտում է ՀՅԴ-ն որի թեկնածուն ՎՊ խորհրդի նախագահի տեղակալ Արա Նռանյանն է: Երեկ փորձեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա հրաժարվեց անգամ հարցը լսել: Թեկնածու են նաեւ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն է ու այդ խորհրդի նախկին անդամ, էներգետիկայի նախկին նախարար Լեւոն Յոլյանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: