Մի շարք քաղաքական գործիչները հայտնվել են անելանելի իրավիճակում ՙԺողովուրդ

новый-коллаж-600x362

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մի շարք քաղաքական գործիչները հայտնվել են անելանելի իրավիճակում: Մեզ հասած տեղեկություններով՝ մասնավորապես իշխանություններին դեմ դուրս եկած պատգամավորների ու գործիչների «դեմ են դրվել» «թաքստոցներում» պահված մի շարք քրեական գործեր, որոնց ընթացքը կարող է անկանխատեսելի վատ լինել: Եվ այսպես՝ դեռեւս 2015 թվականի փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին: Եւ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը: Սակայն չանցած երկու տարի՝ Գագիկ Ծառուկյանը բացեց քաղաքականություն մտնելու՝ իր կողմից փակված էջը, ինչը մի շարք նախկին ԲՀԿ-ականների կանգնեցրեց խնդրի առաջ: Գնա՞լ Ծառուկյանի հետ էլի նույն ճանապարհով եւ վտանգել ապագան, թե՞ ՀՀԿ-ացման ուղին բռնել: Հանուն պարտքերի Ինչպես հայտնի է՝ առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր: Պատգամավորը ստիպված էր դուրս գալ խմբակցությունից, քանի որ երկար ժամանակ էր, ինչ տարբեր պատճառներով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նա խնդիրներ ունի ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ, եւ բանը հասել էր դատական քաշքշուկներին: Բացի այդ՝ նա նաեւ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, մասնավորապես մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար է պարտք, որը հանգեցրեց Ախոյանի սնանկացմանը:

2014 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները, կամ, առհասարակ, ինչ պատմության մեջ էր հայտնվել պատգամավորի որդին, որից փորձել էին այս կերպ վրեժխնդիր լինել: Եվ ահա այս բոլոր իրողությունները գեղեցիկ փաթեթով ինչ-ինչ շրջանակների կողմից մատուցվել է պատգամավոր Ախոյանին՝ զգուշացնելով, որ ցանկացած անզգույշ քայլ կբերի անցանկալի հետեւանքներ: Հանուն որդու 2014 թվականին մարդ առեւանգելու համար իրավապահները քննում էին մի գործ, որում ներգրավված էր ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին: Մինչ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության խորանալը, պատգամավորի որդին ազատ ման էր գալիս, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, որից հետո կալանավորեցին նրան: Այսքանով, սակայն, «կինոն չավարտվեց». 2015 թվականի փետրվարի 17-ին ոստիկանների մի խումբ ներխուժեց պատգամավորի տուն: Այս ամենից հետո Ռուստամ Գասպարյանը եւս լքեց ԲՀԿ-ն: Ու երբ Գագիկ Ծառուկյանը բացեց փակված էջը, Ռուստամ Գասպարյանը միայն բարձրաձայն ողջունեց նրա քայլը, սակայն հետ չգնաց ԲՀԿ, թերեւս այն պատճառով, որ որդին չհայտնվեր ճաղերի հետեւում
Զենքերից մինչեւ սպանություն Այն, որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կամ նրա մտերիմ շրջապատը մշտապես հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, հայտնի իրողություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/650768/

Comments

comments