Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում.Կարապետյան

default

Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,- գրել է Կարեն Կարապետյանը,փոխանցում է Verelq.am-ը:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը կոչ էր արել քաղաքացիներին արևային մարտկոցներ օգտագործել։ Վերջինս արդեն իր տան տանիքին տեղադրել է արևային մարտկոցը։