ԵԱՏՄ դատարանի կարծիքով Բելառուսն ամբողջական ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի մասին Պայմանագրի դրույթները

lukash

Եվրասիական տնտեսական միության դատարանը վճռել է, որ Բելառուսն ամբողջական ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի մասին Պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին և Մաքսային միության գործառնության ապահովմանը: Այս մասին ասված է դատարանի պաշտոնական կայքում հրապարակված վճռում, փոխանցում է Aysor.am-ը վկայակոչելով  ТАСС-ը:

Դատարանը վճռել է մասամբ բավարարել Ռուսաստանի հայցը՝ հաստատելով, որը Բելառուսն ամբողջությամբ չի կատարել 2014 թվականի մայիսի 29-ին կնքված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին, Մաքսային միության գործառնության ապահովմանը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ  ՌԴ Արդարադատության նախարարությունը հայց էր ներկայցրել ԵՏՄ դատարան: Դրա ներկայացուցիչները հայտարարել են, որ 2014-ի  վերջին և 2015-ի սկզբին Բելառուսի մաքսային մարմիններն առանց հիմնավորման որոշում են կայացրել կալանք դնել և իրացնել կենցաղային տեխնիկան, որը պատկանել է ռուսական սուբյեկտներին: