Շարմազանովը մեկնաբանեց Օսկանյանի որդու ձերբակալությունը

images

«Հայաստանի Հանրապետությունում՝ այն էլ ընդդիմադիր մեր գործընկերների և նրանց ընտանիքների նկատմամբ, քաղաքական ճնշման և հետապնդման փորձ չկա, ես պաշտոնապես հերքում եմ դա»,- ՀՀԿ ԳՄ  նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը ճնշում չէ՞ ընդդիմադիր ուժի նկատմամբ:

«Իշխանությունը նման ճանապարհով չի գնա: Կա իրավական խնդիր, որը կապ չունի ընտրությունների հետ: Անկախ նրանից՝ իմ որդին է, Ձեր որդին է, բոլորս օրենքի առջև պետք է հավասար լինենք»,- նշեց Շարմազանովը,փոխանցոում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

 

Comments

comments