Երևանում այսօր ինքնասպանություն գործած երիտասարդ աղջիկը պաշտոնյայի քույր է.ժողովուրդ

images

Երևանում այսօր՝ փետրվարի 25-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 25-ամյա Ն. Ն.-ն Լոռու մարզի Մղարթ համայնքի ղեկավար Երվանդ Նավասարդյանի հարազատ քույրն է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը սովորում էր Երևանի բուհերից մեկում: Թե ինչ է կատարվածի պատճառը, հայտնի չէ: Ահազանգը ոստիկանություն ստացվել է «Արմենիա» ԲԿ-ից, որտեղից հայտնել են, որ ժամը 13:40-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել 1992-ին ծնված Ն.Ն.-ի դին: