Օլանդ. Գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ հնարավոր է

f6c2bd4d850ba1985bd22e8c66547723

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

«Մենք կարծում ենք, որ չափանիշները հայտնի են և հնարավոր է գտնել ուղիներ ձգձգված այս հակամարտության լուծման համար», – մեջբերում է Ֆրանսիայի նախագահի բառերը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

ՏԱՍՍ հաղորդմամբ,նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան «ցանկանում է վերականգնել բանակցությունները»: Օլանդի խոսքով` գոյություն ունեցող ստատուս քվոն անընդունելի է, իր եջ ռիսկեր է պարունակում, ինչում համոզվեցինք անցած ապրիլին, փոխանցում է verelq.am-ը: Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների վաղ վերսկսումը: Նրա խոսքով` առաջին փուլում անհնարժեշտ է արագ վերականգնել բանակցությունները և Հայաստանը չպետք է ետ կանգնի դրանցից: