Financal Times․ Ադրբեջանը հարվածի տակ է դնում Եվրոպա գազի մատակարարման նախագծերը

506f2e92ba8dff4fbf31cef1e049495f

«Արդյունահանող ոլորտներում թափանցիկության նախաձեռնությունից» Ադրբեջանի դուրս գալը հարցականի տակ է դնում դեպի Եվրոպա գազի մատակարարումների բազմամիլիարդ նախագծերի համար վարկերի ստացումը, գրել է Financal Times–ը։

Կազմակերպությունից Բաքվի դուրս գալը նախագծի ֆինանսական հովանավորներին բարդ դրության մեջ է դնում, քանի որ լավ կոմերցիոն գործարքի կնքումը, լավ կառավարումն ու թափանցիկությունը հարցականի տակ են հայտնվում, գրում է պարբերականը։ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, մեկնաբանելով Բաքվի որոշումը, նշում է, որ Բաքուն այսպիսով զրկվելու է հսկողության լուրջ մեխանիզմից, փոխանցում է verelq.am-ը:

Համաշխարհային բանկն էլ իր հերթին հայտնել է, որ կաջակցի Ադրբեջանի նավթային եկամուտների կառավարման ոլորտում թափանցիկության զարգացմանն ուղղած ջանքերը։ Ադրբեջանը որպես Արեւմուտքի դաշնակից ներկայացնող ու Ռուսաստանի ազդեցության ընդլայնման դեմ արտահայտվող նախագահ Իլհամ Ալիեւին միջազգային կառույցները մեղադրում են մարդու իրավունքների ոտնահարման, քաղաքական այլախոհությունը ճնշելու մեջ, գրում է Financal Times-ը։