Երևանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը. Mercer

25.thumb

Հայաստանի մայրաքաղաք Երևանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը։ Այս մասին վկայում են «Mercer» միջազգային կազմակերպության հետազոտությունների արդյունքները։

Այսպես, աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային ցուցակում Երևանը զբաղեցրել է 172-րդ տեղը։ Հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 187-րդ տեղում է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 196-րդ։

ԱՊՀ երկրներից Հայաստանին շրջանցում է միայն ՌԴ մայրաքաղաք Մոսկվան, որը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 168-րդ հորիզոնականը։ Կիևն ու Սանկտ Պետերբուգը համապատասխանաբար 174-րդ և 176-րդ տեղերում են։

Աշխարհի լավագույն քաղաքների հնգյակում են հայտնվել Վիեննան, Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը և Վանկուվերը։ Աշխարհի ամենավատ քաղաքներ են ճանաչվել Բաղդադը, Բանգին և Սանան։, փոխանցում է panorama.am-ը: