Լոնդոնյան հարձակումները ոստիկանությունը ահաբեկչություն է որակել. կա մեկ զոհ, տասնյակ վիրավորներ

17440494_1264130090308294_669935260_n.thumb

Սքոթլեն Յարդը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցածը դիտարկում է որպես «ահաբեկչական գործողություն», քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

Այս մասին հաղորդում է BBC-ն`հայտնելով, որ խորհրդարանի շենքի մոտ է ժամանել սակրավորների խումբը: Քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ հնչած կրակոցներից բացի միջադեպ է տեղի ունեցել նաև Վեստմինտերյան կամրջի վրա, որտեղ մեքենան ընթացել է մարդկանց վրա:
Ականատեսների խոսքով` վրաերթի հետևանքով 5 մարդ է տուժել, մեկ մարդ մահացել է: Բժիշկների խոսքով` մի քանիսի վիճակը ծանր է: Մեքենան ընթացել է մինչև պալատի մոտ, որտեղ այն կանգնեցրել են ոստիկանները: Մեքենայի վարորդը դանակով վնասվածք է հասցրել ոստիկանին, որից հետո նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հարձակումն իրականացնողների հստակ թիվը դեռ պարզ չէ: Կրակոցներից հրազենային վնասված է ստացել տասնյակից ավելի մարդ: Միջադեպի հետևանքով նաև զբոսաշրջիկներ են տուժել, փոխանցում է tert.am-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետ Թերեզա Մեյին տարհանել են խորհրդարանից, նա անվտանգության մեջ է գտնվում:

CNN-ի հաղորդմամբ` Facebook-ը անվտանգության ստուգման գործառույթ ա ակտիվացրել: