Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ Է խնդրել ԱՄՆ-ից

http://www.dreamstime.com/stock-photography-ukraine-map-nato-v-russia-image44043542

Գերագույն ռադան դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ և նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Ինչպես հաղորդում է 112ua-ն, համապատասխան որոշմանն աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը և Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաև Ուկրաինայի համար, փոխանցում է verelq.am-ը:

Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել Էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին: