Ռուսաստանի ԱԳՆ-ն ՌԴ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել Լոնդոնում հանրային միջոցառումներին մասնակցելուց

default

Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մոսկվան Մեծ Բրիտանիայում գտնվող Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել հանրային միջոցառումներին մասնակցելուց, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է news.am-ը:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք Մեծ Բրիտանիայում են գտնվում, նախ զգոնություն դրսեւորել, հետո՝ հնարավորության դեպքում հրաժարվել հանրային միջոցառումներին մասնակցելուց, երրորդ՝ հայտնել որեւէ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել պարզելու համար Ռուսաստանի այն քաղաքացիների ճակատագիրը, որոնք կարող էին տուժել եւ գտնվել ահաբեկչության էպիկենտրոնում»,- ասել է Զախարովան։