Ձայնի «մոգությունը» որպես խնդիրների հաղթահարման այլընտրանքային միջոց

13716112_1060551374021570_4643151155032703686_n

Շուրջ երկու տարի է, ինչ «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման  կենտրոնը Հայաստանում իրականացվում է բացառիկ և ինովացիոն թերապիայի մեթոդ՝ ձայնային թերապիա Տիբեթյան գավաթների միջոցով, որը լայն տարածում և կիրառում է գտել արտասահմանում իր արդյունավետության շնորհիվ, և այժմ նաև մեր հասարակությունը հնարավորություն ունի ծանոթանալ այս մեթոդին:

 

18052902_1345748815478668_1120400320_n

Այս տարվա մարտին ավարտեցին իրենց աշխատանքը «Ձայնային թերապիան տիբեթյան գավաթների միջոցով» հերթական երկու թերապևտիկ խմբերը, որոնց աշխատանքի մեջ ընգրկվեցին նաև երեխաներ և տարեցներ: Մասնակիցների մեծամասնությունն առաջին անգամ էր մասնակցում հոգեբանական խմբի աշխատանքին: Մանկավարժ-մասնակիցները նշեցին, որ աշխատանքային ոլորտում շատ էներգիա են տալիս իրենց սաներին, իսկ խմբի շրջանակներում նրանք հրաշալի հնարավորություն ստացան լրացնելու այդ պակասը: Տարեցների խմբի  մասնակիցների մոտ արդեն 4-րդ հանդիպումից հետո նկատվել է քնի լավացում, ճնշման տատանումների կայունացում, հուզական ֆոնի, լսելու և ընկալելու ունակության բարելավում:

Ինչպես նշեց «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն, հոգեբան-հոգեթերապևտ Արմինե Ավագյանը, մեթոդն արդյունավետ է թե մեծահասակների, թե երեխաների պարագայում և նպաստում է սթրեսի և տագնապային վիճակների հաղթահարմանը, ուղեղի կիսագնդերի հարմոնիզացմանը, ստեղծագործական ռեսուրսների բացահայտմանը, օրգանիզմի էներգետիկ ակտիվացմանն և դիմադրողականության ուժեղացմանը, առավելագույն հավասարակշիռ և հարմոնիկ վիճակի ապահովմանը՝ նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային համակարգերում, ինչպես նաև այն օգտակար է գիշերամիզությունից տառապող երեխաների համար:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նման մեթոդների մատուցմանը մեր հայ հասարակությանն և հուսով ենք, որ համաշխարհային միտումները՝ հատկապես հոգեբանության ոլորտում, ավելի հասանելի և հասկանալի կդառնան հայաստանցիներին մեր կատարած աշխատանքի շնորհիվ», – նշեց Արմինե Ավագյանը:

Այս հետաքրքիր մեթոդի բոլոր մանրամասներով կիսվեց «Ձայնային թերապիան տիբեթյան գավաթների միջոցով» խմբի վարող Տաթևիկ Մամյանը, ով՝ լինելով հոգեբան, այն կիրառում է նաև հոգեբանական թերապևտիկ աշխատանքին զուգահեռ: Նրա խոսքով, տիբեթյան երգող զանգերը գործիքներ են, որոնք պատրաստված են մետաղից ձեռքով և ունեն յուրահատուկ ձև, ինչն էլ նրանց թույլ է տալիս իրենց մաս կազմող կաշվե կամ փայտե փայտիկներով տատանվող ալիքային ձայն վերարտադրել։ Նրանց վերարտադրած ձայնն ունկնդրին թույլ է տալիս հասնել խորը ռելաքսացիոն, մեդիտացիոն վիճակի և, այսպես, բնական միջոցով յուրահատուկ կապ ստեղծել սեփական ներքին աշխարհի հետ։

«Ապացուցված է, որ զանգերը վերարտադրում են այնպիսի ալիքներ, տատնումներ, որոնք համապատասխանում են ալֆա և թետա ալիքների ռիթմերին, որոնք և առաջանում են մեր ուղեղում խոր ռելաքսացիայիև մեդիտացիայի ժամանակ», – նշեց մասնագետը։

18034978_1345747995478750_954477197_n

Նա հավելեց, որ այսօր առավել արդիական են դարձել այն բոլոր կոմպլեմենտար թերապիաները, մեթոդները, բժշկման ձևերը, որոնք առավել մոտ են մարդ-բնություն կապին, այդ թվում՝ ձայնային թերապիան։

Ըստ Տ. Մամյանի, այժմ շատ ավելի լայն կիրառում են ստացել հին անտիկ ավանդույթները, ինչպիսինն են նաև տիբեթյան գավաթները: Նրա խոսքով, մարմինը մարդուն ազդանշան է ուղարկում բազմատեսակ հիվանդությունների, խանգարումների, սիմպտոմների միջոցով, ինչն էլ խոսում է անձի կյանքի ճգնաժամերի, բացթողումների, վախերի, չգիտակցված, ճնշված հույզերի, ներքին կոնֆլիկտների և այլ խնդիրների մասին: «Ի վերջո, հիվանդությունը դա վիճակ է, որը հուշում է անձին, որ նա գիտակցական մակարդակում, կորցրել է իր ներդաշնակությունը։ Ձայների միջոցով հարմոնիզացիան ապահովում է ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների, խանգարումների հետևանքով առաջացած վիաճակներից ազատումը», – պարզաբանեց ձայնային թերապևտը։

Տ. Մամյանը հավելեց, որ կան հետազոտություններ և փաստարկներ, թե ինչպես է մեդիտացիան խթանում իմունային համակարգի ուժեղացմանը՝ նույնիսկ քաղցկեղի դեպքում, դեպրեսիվ վիճակների հաղթահարումն և բջիջների ծերացման դանդաղեցումը:

Երեխաների հետ աշխատանքում այն արդյունավետ է՝ ուշադրության, հիշողության, մտածողության և կենտրոնացման հմտությունների զարգացման աշխատանքների համար: Մեթոդն օգտակար է հիպերակտիվ և քնի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատելիս:

«Անձամբ մասնակցել եմ ձայնային թերապիայի խմբերի, զգացել դրա ազդեցությունը, ապա՝ վերապատրաստվել եմ Արգենտինայում ձայնային թերապիայի կենտրոնում ու այժմ փոխանցում եմ իմ փորձը մարդկանց։», – ասաց Տ. Մամյանը։

Մասնագետը պարզաբանեց, որ թերապևտիկ ուսումնավարժանքը կարելի է անց կացնել շաբաթական 1-2 անգամ, 1-2 ժամ տևողությամբ անսահմանափակ ժամկետով, և, պարբերաբար մասնակցելու դեպքում, այն դարձնել առօրյայի առողջարար մի մաս: