Պատրաստվում են դիմել նոր գումարման Ազգային Ժողովին և Կառավարությանը ՀԿ-ների գործունեության ձևաչափի վերանայման նպատակով

2411713871492691462

Ապրիլի 20-ին <<Տեսակետ>> մամլո ակումբում տեղի ունեցավ “Միջազգային հումանիտար զարգացման” հասարակակական կազմակերպության մամլո ասուլիսը: Ակումբի հյուրերն էին՝ ՄՀԶՀԿ նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:

Ասուլիսի ընթացքում ՄՀԶՀԿ-ի ներկայացուցչների ներկայացրեցին զեկույց “Հայաստանյան հասարակական կազմակերպությունները և արտաքին ազդեցության գործոնը. Ճշմարտություն`<<Իրազեկ քաղաքացիների միավորման>> և այլ հասարակական ուժերի մասին” թեմահով:

ՄՀԶՀԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում և՝ ընտրական գործընթացների. “2016 թ. «NED»`Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից Իրազեկ Քաղաքացիների Միավորում հկ-ին հատկացվել է 57 000 դոլար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության բացասական հետևանքների տեսանկյունից հետազոտությունների անցկացման համար: Փաստորեն, նրանց թիրախն առաջին հերթին եղել է ԵՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները: Կարծում ենք, որ եթե կազմակերպությունը գրանտի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա”- ասաց նա:

ՄՀԶՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ 2016 թվականին ժողովրդավարությանը սատարող «NED» ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 22 հասարակական կազմակերպությունների. “Գրանտների ընդհանուր գումարը կազմել է 1 241 714 դոլար: Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների և բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ: Հաճախ այդ կազմակերպությունների կողմից բացեիբաց ապատեղեկատվություն է տարածվում տարբեր քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ,” – ասաց նա:

Բանախոսները նաև նշեցին, որ հարկավոր է վերանայել Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության ձևաչափը և փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում՝ բացառելով նրանց անօրինական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին: Նրանք պատրաստվում են դիմել նոր գումարման Ազգային Ժողովին և Կառավարությանը իրենց առաջարկներով: