Ռուսաստանում մեկնարկել է Ս-500-ի արտադրությունը

default (1)

Ռուսաստանում մեկնարկել է հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության նորագույն «Պրոմեթեյ» Ս-500 համակարգերի արտադրությունը, հայտարարել է «Ռոստեխի» գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեզ մոտ արդեն այսօր սկսել են արտադրել Ս-500-ը: Սա առավել ժամանակակից համալիր է (քան Ս-400-ը-խմբ.), ես չէի ցանկանա պատմել դրա մասին»,-ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

«Ռոստեխի» ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը դեռեւս չի վաճառելու նորագույն զենքը «անկախ առաջարկվող գնից»: Նա նաեւ նշել է, որ համալիրները կառուցվում են առաջին հերթին բանակի համար:

Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համալիրը դասվում է «երկիր-երկինք» զենիթահրթիռային համակարգերի նոր սերնդին: Այն իրենից ներկայացնում է հեռավոր գործողության ունիվերսալ համալիր հակահրթիռային պաշտպանության մեծ հնարավորություններով, որն ունակ է որսալ բալիստիկ հրթիռներ: Հեռանկարային համակարգն ունակ է խոցել ոչ միայն բալիստիկ, այլ նաեւ աէրոդինամիկ թիրախներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, այլ օդային թիրախներ), ինչպես նաեւ թեւավոր հրթիռներ:

Comments

comments