Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի քանի օր առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Այցը տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով պաշտպանական կողմի մտահոգությունները։ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են».- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ Քոչարյանի գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին տեղյակ է, բայց դիրքորոշում հայտնել չի կարող.

«Մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, այնուհետ ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում կներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մեջ է, թե՝ ոչ»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ Քոչարյանը պահման պայմանների հետ կապված չի ներկայացրել:

 

Comments

comments