Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների պարտությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Այս մասին տեղեկանում են Facebook-ում վարչապետի պաշոնական էջի միջոցով հեռարձակվող ուղիղ եթերով: “Իմ խոսքը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը”, – ասված է վարչապետի գրառման մեջ։

“Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելը հեռանկար ու իմաստ չունի: Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր հակառակորդների ու թշնամիների պարտությունը”, – ասաց իր ելույթում վարչապետը:

Comments

comments