Ռազմական անակնկալներ են լինելու․ պաշտպանության նախարարը՝ սպառազինության գնումների մասին

Ըստ պայմանագրային պարտավորությունների մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացում մինչեւ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ռուսական օդանավերի մատակարարման գործընթացը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ռուսական սպառազինություն ձեռք բերելուն, նախարարն ընդգծեց. «Շատ բան այսօր չեմ կարող խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»:

Աղբյուր՝ News.am

Comments

comments