Հինգ թուրք գեներալ հրաժարական է տվել՝ ի նշան Էրդողանի հետ անհամաձայնության

 

 

 

Հինգ թուրք գեներալ հրաժարական է տվել այս ամսվա սկզբին կայացած  ռազմական խորհրդի նիստից հետո: Այս մասին, հղում անելով Cumhuriyet ընդդիմադիր թերթին, գրում է EADaily-ն:

Հրապարակման համաձայն, օգոստոսի 1-ին Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը, որը նախագահում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդիպում է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է բանակի հրամանատարության ներկայացուցիչների առաջխաղացման, նրանց պաշտոնանկությունների և բարձրաստիճան սպաների տեղակայման հետ կապված հարցեր:

Ըստ աղբյուրի, մեկ գեներալ-մայորի և չորս բրիգադային գեներալների հրաժարականը եղել է արձագանք Գերագույն ռազմական խորհրդի որոշումներին, որոնք կապված են թուրքական բանակի կրճատման հետ:

Ըստ Cumhuriyet-ի աղբյուրների,  հրաժարական տված գեներալներից երկուսը «պատասխանատու էին Սիրիայի Իդլիբի շրջանի համար», որտեղ Թուրքիան ռազմական ներկայություն ունի:

Comments

comments