ԱԱԾ տնօրենի տեղակալը նշանակվել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակար. Փաշինյան

Ես որոշում եմ կայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակար նշանակելու վերաբերյալ եւ ՀՀ փոխոստիկանապետ Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ:

Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա եւ մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել եւ շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում են նախագահի կողմից համապատասխան հրամանգրի ստորագրմանը եւ հրապարակմանը»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում ներառված է 32 հարց, որից 2-ը գաղտնի: Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Comments

comments