Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան. փոխնախարար

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը կքննի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործերը։ Դրանում կընդգրկվի 25 դատավոր, որից 20-ը կզբաղվեն քրեական գործերի քննությամբ, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով: Այս մասին Երևանում կայացած քննարկման ժամանակ փետրվարի 12-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով, նախարարությունը պատրաստվում է աշխատել ԲԴԽ-ի և դատավորների հետ՝ մասնագիտացված դատավորներ և դատարան ունենալու համար։

«Սկզբում կունենանք մասնագիտացված դատավորներ, հետո արդեն մասնագիտացված դատարան»,- ասաց նա:

Comments

comments