Լեհ աջ ծայրահեղականներն ու ազգայնականները ծառայում են որպես ԱՄՆ-ի գործիքներ. ԵՄ քաղաքականություն

poland-nationalist-march-independence-day.siԴժվար է լուծել Լեհաստանում աջ ծայրահեղականների և ազգայնականների խնդիրները, քանի որ Վարշավան զբաղված է ԵՄ-ով` փոխարենը կարգավորելու  իր երկրի ներքին  հարցերը:

Մոտ 300 աջ ծայրահեղականներ և ազգայնականներ  անկարգություններ են սարքել Լեհաստանի Անկախության օրվա առթիվ անցկացրած երթի ժամանակ: Ցուցարարները ոստիկանության վրա նետել են հրկիզող նյութեր և քարեր, իսկ վերջիններս էլ ջրաշիթեր են օգտագործել` փորձելով ցրել կատաղած ամբոխը:

Արդեն չորրորդ տարին անընդմեջ այս ազգայնականների հանրահավաքը վերածվում է ընդհարման: RT-ի հետ հարցազրույցում նշել է Ալեքսանդր Պավիկը. ‹‹Լեհաստանում տեղի ունեցածը գուցե և ցավալի երևույթ է, սակայն հենց հաջորդ օրը նմանատիպ իրավիճակ  է գրանցվել նաև Բրյուսելում: Այսպիսով ԵՄ-ն, հատկապես ԵՄ-ի բյուրոկրատիան անհանգստանալու շատ լուրջ պատճառներ ունի: Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձում են օգտագործել աջ ծայրահեղականներին և ազգայնականներին որպես քաղաքականության գործիքներ: Այժմ թիրախը Ռուսաստանն է: Նրանք  Լեհաստանի, լեհական իշխանությունների միջոցով  Ուկրաինայում արթնացրել էին  ծայրահեղ ազգայնականներին: Թվում է, թե պարադոքս է, սակայն այդպես չէ:  Բրյուսելն ու Վաշինգտոնը  ծայրահեղ ազգայնականության հրահրողներն են, որոնց համար իրական թիրախ է հանդիսանում Արևմուտքը››:

 

Comments

comments