Հայաստանի Ամերիկյան համալսարան. միայն ոչնչացնելով ուրիշինը, կարող եք պահպանել ձերը

707616Կան ազգեր, որոնք պետություն են ստեղծում, և կա պետություն, որն արհեստականորեն ցանկանում է ձևավորել ազգ: Մեր նախորդ հոդվածը ‹‹Հայաստանի Ամերիկյան համալսարան. երիտասարդների  ուղեղների լվացու՞մ››  մեծ արձագանք  է առաջացրել ոչ միայն այն մարդկանց շրջանում, ովքեր անկեղծորեն համոզված են ‹‹Արևմտյան բուրժուաների›› բարի մտադրություներին, այլև նրանց շրջանում, ովքեր ստանում են արևմտյան գրանտներ: Սա հիմք հանդիսացավ, որ infoleader.am անցկացնի լրագրողական հետաքննություն:

Հայտնի է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը հանգեցրեց սոցիալ-քաղաքական գործընթացների արմատական փոփոխության:  Այս ամենի արդյունքում եղավ ‹‹շոկային թերապիա››,  ինքնիշխանության կորուստ (այլ ոչ թե ինքնիշխանության ձեռքբերում, ինչպես շատերին էր թվում), հասարակության ծայրահեղ բևեռացում, երբ աղքատներին համարում էին հիմարներ, իսկ հարուստներին` խելացիներ: Այսպիսով, բացակայում են բարոյական արժեքները, իսկ ազատություն ասելով հասկանում ենք ամենաթողություն և անկարգություն: Սակայն այս ժամանակահատվածի հիմնական ‹‹ձեռքբերումն›› է ապակառուցողական հատկություններով լի կրթական համակարգը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ողջ ռազմավարությունը հիմնված է հետևյալ սկզբունքով. միայն ոչնչացնելով ուրիշինը, կարող եք պահպանել ձերը: Պատճառն այն է, որ Ամերիկայում կրթական համակարգն ունի վերականգնողական բնույթ, ինչն էլ  թույլ է տալիս ձևավորել երկրի ապագա վերնախավը, իսկ այսպես կոչված երրորդ երկրներում, ԱՄՆ ստեղծում է մի կրթական համակարգ, որն ունի դեգեներատիվ և հակապետական ուղղվածություն:

Վառ օրինակ է հանդիսանում Հայաստանի Ամերիկյան համալսարանը, որը երիտասարդի գիտակցության մեջ արմատացնում է հետևյալ մոդելը. ցանկության դեպքում մարդ կարող է իրեն նույնացնել ցանկացած այլ ազգի հետ` մոռանալով իրենը:  Ըստ infoleader.am աղբյուրների` Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ունենալով արևմտյան մոդելի լավագույն դասական ավանդույթներ, ուսանողներին տալիս է միակողմանի տեղեկատվություն` ընդգծելով եվրոպական և ամերիկյան իրավաբանական և քաղաքական համակարգերում կրթական գործընթացը:

Հիմնական նպատակն է, որ երիտասարդ հայերը վերածվեն ամերիկացիների` մինչև իրենց արմատների խորքը: Այստեղ արդեն էական չէ` ‹‹նորաստեղծ ամերիկացիները›› կմեկնեն Ամերիկա, թե կմնան Հայաստանում:

Ինչպես արդեն նշվել է նախորդ հոդվածում, տեղեկատվությունը գիտելիք չէ, քանի որ գիտելիքը տալիս է կյանքի հասկացական և ամբողջական պատկերը, իսկ միակողմանի տեղեկատվությունը միայն մարդկանց շահարկելու նպատակ ունի:

Մեր Հայաստանում, որտեղ հիմնական կապիտալը համարվում է մարդկային ռեսուրսը, ապա ուղեղների ‹‹առևանգումը›› և  ‹‹հափշտակումը›› համարժեք է ներկա և ապագա հայ ժողովրդի և  Հայաստանի ոչնչացմանը:

 

 

Comments

comments