Քոչարյանի նախկին խորհրդականը Քալիֆորնիայում դատավոր է նշանակվել

default (1)Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է Կասիա Աբգարյանին եւ Քրեյգ Արթուրին Օրինջ շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում դատավորի պաշտոնում նշանակելու մասին, գրում է «California Newswire»-ը:

47-ամյա Աբգարյանը 2007թ.-ից ի վեր իրավաբանական ընկերությունում աշխատել է որպես ավագ իրավաբան: 2000-2007թթ. Օրինջ շրջանում զբաղեցրել է պետական պաշտպանի տեղակալի պաշտոնը, 1998-1999թթ. եղել է հասարակայնության հետ կապերի գծով նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը, 1997-1998թթ. ՝«Դեմոկրատներ 2000» կազմակերպության գործադիր տնօրենը: 1996-1997թթ. զբաղեցրել է Վաշինգթոնում Հայաստանի դեսպանի օգնականի, իսկ 1995թ Ամերիկայի հայկական ասամբլեայի արեւմտյան տարածաշրջանային տնօրենի պաշտոնները:

Comments

comments