Ուղեղի ուռուցքի հեռացումը կարիճի թույնի միջոցով

g_image (2)Ուղեղի  վիրահատությունը առավել նուրբ վիրահատություններից  է, որ կարող է իրականացնել ցանկացած  վիրաբույժ: Սակայն շուտով նրանք կկարողանան ներկել ուռուցքները   մահացու թույնի միջոցով,  ինչն էլ առավել հեշտ տեսանելի  կդարձնի այն:

Ուղեղի ուռուցքների հեռացման միակ ճանապարհը վիրաբուժությունն է,որը  բավականին բարդ  և դժվար գործընթաց է և պահանջում է  կայուն ձեռք  և  փորձառու աչք բոլոր ուռուցքները հեռացնելու համար:

Ֆրեդ Հաթչինսոնի անվան քաղցկեղի հետազոտության կենտրոնի գիտաշխատող, մանկական ուռուցքաբան, բժիշկ Ջիմ Օլսոնը նշել է, որ ‹‹Ուռուցքի Ներկը››  մի դեղամիջոց է, որը, միանալով ուռուցքի բջիջներին, կարմրում է, ինչն էլ  թույլ է տալիս վիրաբույժներին հեշտությամբ տարբերել  ուռուցքները առողջ բջիջներից:  Այդ ներկը ստացվում է կարիճի պեպտիդների օգտագործումից:

Միևնույն ժամանակ Օլսոնը քաղցկեղի  դեմ պայքարում է այլ միջոցներով:  Նա ստեղծել է ‹‹Վիոլետ›› անունով մի ծրագիր` ի պատիվ մի երիտասարդ քաղցկեղով հիվանդի, ով իր ուղեղը մահվանից առաջ նվիրաբերեց գիտությանը: Ծրագրի շրջանականերում հավաքված գումարը տրամադրվելու է խոստացված դեղերի արտադրմանը:

Comments

comments