Տնտեսագետը մեկնաբանեց հոսանքի սակագնի հնարավոր իջեցումը՝ ռուսական գազի գնի նվազման դեպքում

f55c4f33ad0333_55c4f33ad0709.thumb

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ռուսական գազի հնարավոր էժանացման հնարավոր ազդեցությանը` Հայաստանի տնտեսության ու սպառողի վրա, ինչպես նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի հնարավոր օրակարգին:
-Պարո՛ն Մանասերյան,  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի` Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է, որ Հայաստանում սպառողի համար գազի գինն էժանանա, բայց թե ինչքանո՞վ, դա քննարկումների արդյունքում կճշտվի, ըստ նրա: Մամուլում գրվեց, որ խոսքը կարող է լինել մինչև 20 տոկոսի իջեցում, հնարավոր համարում եք:
-Ինձ թվում է`գուշակություններ պետք չէ անել, մինչև գազի գինը չֆիքսվի:
– Ըստ Ձեզ` դա վերաբերելու է միայն տնտեսվաողների՞ն, թե սպառողներին ևս, որովհետև եթե հիշում ենք, սկզբնական շրջանում, երբ հայկական կողմի այս դիմումի մասին բարձրաձայնվեց, խոսքը միայն տնտեսվարողների մասին էր:
-Կարծում եմ` շատ կարևոր ու առաջնահերթ խնդիր է երկրում, որտեղ աղքատ բնակչությունը բավականին մեծ տեսակարար կշիռ է կազմում, նախ բնակչության այդ հատվածի համար մատչելի դարձնել գազը, որովհետև առանց այն էլ պետական բյուջեից սուբսիդավորումը էական չէ: Եվ, իհարկե, մեկը մյուսի հետ փոխկապակցված է, տնտեսվարողները նույնպես պետք է հնարավորություն ունենան ավելի ցածր գնով գազ սպառել, որովհետև գրեթե բոլոր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի մեջ այս կամ այն չափով, ուղղակի կամ անուղղակի, գազը ներկա է: Սա շատ կարևոր ազդեցություն է ողջ տնտեսության մասշտաբով: Կան առանձին ճյուղեր, որտեղ գազն ավելի շատ է օգտագործվում. սննդի արտադրություն, պահածոների արտադրանք և այլն, բայց խոսքն այն մասին է, որ պետք է համաչափ  դա տեղի ունենա: Սա մի խնդիր և երկրորդ`շատ ցանկալի կլիներ, որ վարչապետի այն առաջարկը, որն արվել էր անցած տարի, շատ ողջունելի էր, որ ռուսական ռուբլով մենք ձեռք բերենք գազը: Եթե դա էլ  ընդունելի լիներ և ռուսական կողմը համաձայներ, ես կարծում եմ`մեծ զոհողություն չէր լինի, բայց Հայաստանի համար տնտեսության մրցունակության բարձրացման առումով  բավականին կարևոր քայլ կլիներ:

 

-Իսկ էլեկտրաէներգիայի վրա կարո՞ղ է անդրադառնալ գազի գնի իջեցումը:
– Իհարկե, կարող է ունենալ, որովհետև ջերմաէլեկտրակայանների մասով  նրանք գազ են օգտագործում և իհարկե, սա ավելի կնվազեցնի սակագինը:
-ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն  օրերս այցելում է Հայաստան, օրակարգի հետ կապված դիտարկումներ ունե՞ք:

 

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության  վարչապետի հետ շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանային ընդհանուր ծրագրեր քննարկել, որոնք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, այլև նաև Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի  ռազմաարդյունաբերական համալիրին: Դա  կարող է լինել տեղեկատվական տեխնոլոգիաների մասով ծրագրային ապահովում և այլն, ինչպես նաև ՏՏ այլ ճյուղեր, որոնց  տևական ժամանակ է` ինչ պատժամիջոցները ինչ մեծ վնաս են հասցնում: Նկատի ունեմ տնտեսության հենց այդ հատվածը, և Հայաստանը կարող է ու պետք է իր մասնակցությունը բերի:

 

Comments

comments