Հայկական ՀԿ-ները պայքարում են հայ երեխաներին ընտանիքներից հեռացնելու համար

download (1)

Եթե ուզում ես ոչնչացնել պետությունը, սկսիր ընտանիքից: Այս սկզբունքով են շարժվում արտաքին ուժերը, որոնք այս միջոցով փորձում են իրենց իշխանությունը սահմանել պետությունների ներսում:

Այսպես կոչված յուվենալ արդարադատության օրենքների ընդունման համար Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է պատրաստ տրամադրել հետխորհրդային պետությունների իշխանություններին: Ընտանեկան բռնության մասին օրինագիծը յուվենալ արդարադատության հիմնական օրենքն է, որի միջոցով հնարավորություն է ընձեռնվում ներխուժել ընտանիքներից ներս և դրանք ենթարկել քայքայման: Վերջին տարվա մեջ էլ ավելի բուռն սկսվեց քննարկվել ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը Հայաստանում: Նույնիսկ որոշված էր Ազգային Ժողովում քննարկել այս օրենքի ընդունումը, և մինչ այսօր այդ օրինագիծը սպասում է իր հերթին:

Ինչ է իրենից ներկայացնում ընտանեկան բռնության մասին օրենքը, դժվար չէ հասկանալ` ընթերցելով այդ օրենքի կետերը: Առանձին կետեր են հատկացվում ընտանիքում երեխայի իրավունքներին, և ոչինի չի ասվում երեխայի պարտականությունների մասին: Օրենքի մեջ առկա է «հոգեբանական ճնշում» հասկացությունը երեխայի նկատմամբ: Թե ինչ է նշանակում «հոգեբանական ճնշում», և կարելի է արդյոք համարել, որ դաստիարակության նպատակներով երեխային ինչ-որ բան արգելելը այս օրենքի շրջանակներում նույնպես համարվում է «հոգեբանական ճնշում», շատ մեծ հարց է: Այս օրենքով Հայաստանում երեխաներին կզրկեն իրենց ընտանիքներից և կարող են հանձնվել արտասահմանում ապրող այլ ընտանիքների:

Մեծ հարց է առաջացնում, թե ինչ է իրենից ներկայացնում «ընտանեկան բռնություն» հասկացությունը, եթե բռնությունը ինքն իրենով արդեն դատապարտելի է և կապ չունի, թե որտեղ է այն տեղի ունեցել` դրսում, աշխատանքի վայրում, թե տանը: Այսպիսով այդ հասկացությունը արհեստական կերպով շրջանառության մեջ է դրվում, որպեսզի քայքայման ենթարկվեն հենց ընտանիքները: Հայաստանի պայմաններում այս օրենքի ընդունումը համար մեկ վտանգն է մեր պետության անվտանգության և ազգային արժեքների պահպանման համար:

Օրենքի քննարկումը առայժմ հետաձգված է, և վախ թե ուշ այն կփորձեն ավելի բուռն կերպով բարձրացնել այսպես կոչված մարդասիրական ՀԿ-ները, բայց պետք է ամեն ինչ անել, որ այս օրինագիծը երբեք չմտնի ԱԺ և չդառնա մեր ընտանիքների քայքայման սկիզբը:

 

Արման Ղուկասայն

 

Comments

comments