Քերրին հաստատել է, որ ԱՄՆ-ը ընդունում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս

john-kerry-has-been-pushing-for-air-strikes-in-syria

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում անվտանգության հարցերը: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Քերրին հաստատել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ անհանգստություն հայտնելով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ կապված:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության բոլոր կողմերի հետ աշխատելու սկզբունքին՝ ընդունել լուծումներ գտնելու համար միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան ակտի համաձայն:

Այսպիսով ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ սատար է կանգնում ալիևյան ռեժիմին և Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությանը ղարաբաղյան հակամարտության մեջ: Այն, որ Ադրբեջանը կարողացել է և կարողանում է իրեն բնորոշ խավիարային դիվանագիտության շնորհիվ գնել ԵԽԽՎ-ի չինովնիկներին և պատգամավորներին և հակահայկական բանաձևեր ընդունել տալ այդ կառույցում, նորություն չէ, բայց կարծես թե հասունանում է այն պահը, երբ մեր կողմից դեմոկրատիայի հիմք հանդիսացող ԱՄՆ-ը նունյպես տրվում է այդ քաղաքականությանը: Եթե մեր Արևմտյան գործընկերներն անկեղծորեն շահագրգռված լինեին Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում, ապա այսպիսի պաշտոնական միակողմանի հայտարարություններ իրենց թույլ չէին տա: Մեզ` հայերիս, մնում է հույսը դնել սեփական ռազմական և տնտեսական զարգացման վրա և ստիպել բոլոր կողմերին հաշվի նստել մեր ազգային շահերի հետ:

 

Արման Ղուկասյան 

 

Comments

comments