«Ժողովուրդ».Ո՞վ է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո

4846092

«Ժողովուրդ»-ը գրում է.   Իշխող ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: Մի կողմից կուսակցության ներսում լուրջ դժգոհություններ է հարուցել ՀՀԿ համամասնական ընտրացուցակը, մյուս կողմից շարունակվում է ինտրիգը, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018թ. ապրիլից, երբ գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը: Ինչպես հայտնի է՝ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետից ու կառավարության մյուս անդամներից պահանջվում է, որ նրանք առնվազն վերջին չորս տարում լինեն ՀՀ մշտական բնակիչ: Եվ այդ առումով հարցականի տակ է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հավանականությունը, քանի որ 2011թ. մինչեւ 2016թ սեպտեմբեր ամիսը նա բնակվել է Մոսկվայում (բայց եւ ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստան):
Մշտական բնակության պահանջին չհամապատասխանելու պատճառով Կարեն Կարապետյանն այսօր ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Բայց ԸՕ 80-րդ հոդվածը սահմանում է` «Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է»: Ու հիմա չի բացառվում, որ 2018թ. ապրիլին պարզվի` նա, այնուամենայնիվ, 731 օր գտնվել է ՀՀ-ում: Հետաքրքիրն այն է, որ 2016թ. դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Կ. Կարապետյանն այս մասին հարցին ի պատասխան՝ ասել էր, որ եթե իր գլխավորած կառավարությունն արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում: Թեեւ, մյուս կողմից, նա նաեւ նշել էր, որ Ս. Սարգսյանի հետ չի քննարկել 2018թ. հետո իր պաշտոնավարման հարցը: Միայն թե իշխանական կուլիսներում այդ հայտարարությունը շատ վատ էր ընդունվել, եւ արդեն տարեսկզբին ակտիվ քննարկումների թեմա դարձավ` արդյո՞ք 2018թ. ապրիլից հետո Կարապետյանն իրավունք կունենա պաշտոնավարել: Անձամբ Կարապետյանը հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում արդեն մի տեսակ խուսափողական պատասխան էր տվել. «18 թվին էլ գա, կխոսանք: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ, ամենաշատ հուզող հարցը Ձեզ այս պահին դա՞ է: Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի»: ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին էին պնդում` եթե Կարապետյանը չհամապատասխանի Սահմանադրության պահանջներին, ապա չի ընդգրկվի համամասնական ցուցակում, չի լինի վարչապետ: Ու թվում էր` սրանով հարցը լուծված է: Բայց իր ասուլիսից հետո Կարեն Կարապետյանը մեկնեց Մոսկվա` հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ընդ որում, նա մեկնեց պետական այցով: Փորձագետներից շատերը պնդում էին` այդ այցի իրական նպատակը «դաբռո» ստանալն է. հետագա պաշտոնավարման խնդիրը լուծելը: Եվ, ահա, օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հետեւյալ հատարարություններն է արել: Հարցին` 2018-ից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ լինելու հանգամանքը նորից հայտնվելու է հարցականի տակ, եւ կարող է Սերժ Սարգսյանը նրան հանգիստ փոխարինել, Բաղդասարյանն ասել է. «Ինձ թվում է, որ Դուք թվաբանությունից բավականին լավ եք, այնտեղ օրերի քանակ կա, թե ինչքան ժամանակ պետք է բնակված լինի։ Մինչեւ 2018 թվականը շուրջ երկու տարի ժամանակ ունենք, եւ եթե այդ թվաբանությունը մենք կատարենք օրենքի կետին եւ տողին համապատասխան, ինձ թվում է, որ այդ խնդիրն արդեն կարգավորված կլինի, եւ նման խնդիր մենք չենք ունենա»։ «Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ 2018-ին արդեն այդ չորս տարվա ցենզի պահանջը…» հարցին էլ նա նշել է. «Վստահ եմ, եւ ոչ միայն ես, այլեւ այն մասնագետները, ովքեր այդ հաշվարկները կատարում են։ Ինձ թվում է, որ մենք նման խնդիր չենք ունենա»։ Եւս մեկ ուշագրավ փաստ. 2018թ. հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին հարցին էլ Բաղդասարյանն ասել է. «Այ, տեսնում եք, նորից ընկնում եք դեպքերից առաջ. մենք չգիտենք, թե մեր վաղվա օրն ինչպիսին պետք է լինի։ Պետք չէ կանխատեսումներ անել»:
Իշխող ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: Մի կողմից կուսակցության ներսում լուրջ դժգոհություններ է հարուցել ՀՀԿ համամասնական ընտրացուցակը, մյուս կողմից շարունակվում է ինտրիգը, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018թ. ապրիլից, երբ գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը: Ինչպես հայտնի է՝ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետից ու կառավարության մյուս անդամներից պահանջվում է, որ նրանք առնվազն վերջին չորս տարում լինեն ՀՀ մշտական բնակիչ: Եվ այդ առումով հարցականի տակ է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հավանականությունը, քանի որ 2011թ. մինչեւ 2016թ սեպտեմբեր ամիսը նա բնակվել է Մոսկվայում (բայց եւ ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստան): Մշտական բնակության պահանջին չհամապատասխանելու պատճառով Կարեն Կարապետյանն այսօր ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Բայց ԸՕ 80-րդ հոդվածը սահմանում է` «Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է»: Ու հիմա չի բացառվում, որ 2018թ. ապրիլին պարզվի` նա, այնուամենայնիվ, 731 օր գտնվել է ՀՀ-ում: Հետաքրքիրն այն է, որ 2016թ. դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Կ. Կարապետյանն այս մասին հարցին ի պատասխան՝ ասել էր, որ եթե իր գլխավորած կառավարությունն արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում: Թեեւ, մյուս կողմից, նա նաեւ նշել էր, որ Ս. Սարգսյանի հետ չի քննարկել 2018թ. հետո իր պաշտոնավարման հարցը: Միայն թե իշխանական կուլիսներում այդ հայտարարությունը շատ վատ էր ընդունվել, եւ արդեն տարեսկզբին ակտիվ քննարկումների թեմա դարձավ` արդյո՞ք 2018թ. ապրիլից հետո Կարապետյանն իրավունք կունենա պաշտոնավարել: Անձամբ Կարապետյանը հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում արդեն մի տեսակ խուսափողական պատասխան էր տվել. «18 թվին էլ գա, կխոսանք: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ, ամենաշատ հուզող հարցը Ձեզ այս պահին դա՞ է: Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի»: ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին էին պնդում` եթե Կարապետյանը չհամապատասխանի Սահմանադրության պահանջներին, ապա չի ընդգրկվի համամասնական ցուցակում, չի լինի վարչապետ: Ու թվում էր` սրանով հարցը լուծված է: Բայց իր ասուլիսից հետո Կարեն Կարապետյանը մեկնեց Մոսկվա` հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ընդ որում, նա մեկնեց պետական այցով: Փորձագետներից շատերը պնդում էին` այդ այցի իրական նպատակը «դաբռո» ստանալն է. հետագա պաշտոնավարման խնդիրը լուծելը: Եվ, ահա, օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հետեւյալ հատարարություններն է արել: Հարցին` 2018-ից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ լինելու հանգամանքը նորից հայտնվելու է հարցականի տակ, եւ կարող է Սերժ Սարգսյանը նրան հանգիստ փոխարինել, Բաղդասարյանն ասել է. «Ինձ թվում է, որ Դուք թվաբանությունից բավականին լավ եք, այնտեղ օրերի քանակ կա, թե ինչքան ժամանակ պետք է բնակված լինի։ Մինչեւ 2018 թվականը շուրջ երկու տարի ժամանակ ունենք, եւ եթե այդ թվաբանությունը մենք կատարենք օրենքի կետին եւ տողին համապատասխան, ինձ թվում է, որ այդ խնդիրն արդեն կարգավորված կլինի, եւ նման խնդիր մենք չենք ունենա»։ «Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ 2018-ին արդեն այդ չորս տարվա ցենզի պահանջը…» հարցին էլ նա նշել է. «Վստահ եմ, եւ ոչ միայն ես, այլեւ այն մասնագետները, ովքեր այդ հաշվարկները կատարում են։ Ինձ թվում է, որ մենք նման խնդիր չենք ունենա»։ Եւս մեկ ուշագրավ փաստ. 2018թ. հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին հարցին էլ Բաղդասարյանն ասել է. «Այ, տեսնում եք, նորից ընկնում եք դեպքերից առաջ. մենք չգիտենք, թե մեր վաղվա օրն ինչպիսին պետք է լինի։ Պետք չէ կանխատեսումներ անել»: Նկատենք, որ սա դեռ չի նշանակում, թե իրոք Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլից հետո էլ լինելու է վարչապետ: Ի վերջո, Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ փորձել է իշխանության ներսում իրեն իրավահաջորդ «աճեցնել», բայց ճանապարհի կեսից փոշմանել է: Տեւական ժամանակ որպես նրա իրավահաջորդ դիտվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին Սերժ Սարգսյանը լայն լիազորություններ էր տվել: Հետո որպես Ս. Սարգսյանի իրավահաջորդ դիտվում էր պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը: Հիմա Ս. Սարգսյանի իրավահաջորդ ընկալվում է մի կողմից Կարեն Կարապետյանը, մյուս կողմից՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը: Բայց շատ ավելի հավանական է, որ Սերժ Սարգսյանը նրանցից ոչ մեկին էլ մոտ չթողնի վարչապետի պաշտոնին: Նախ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ժամանակին գնաց սահմանադրական փոփոխությունների` երկրի կառավարման լծակները կենտրոնացնելով վարչապետի ձեռքում, իր անձնական իշխանությունը երկարաձգելու համար: Եւ բացի այդ՝ նա «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չէր բացառել 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը ստանձնելու հավանականությունը՝ նշելով, որ այդ հարցը պարզ կլինի ԱԺ ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն բավականաչափ քվե ստանա: Ի դեպ, եւս մեկ ուշագրավ փաստ. «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված այդ հարցազրույցը եղավ այն ժամանակ, երբ ակտիվորեն քննարկվում էր Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման թեման, եւ երբ անձամբ Կարապետյանն արդեն ասել էր իր հավակնությունների մասին:

Comments

comments