Ամերիկյան համալսարանի 45 դասախոս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարությունը՝ ստորև․

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝

 

· ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը,

· պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը,

· պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը, ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրս բերումը,

· տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին,

մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին։

Ծանուցում` ՀԱՀ-ը ապաքաղաքական ուսումնական հաստատություն է։ Սույն հայտարարության մեջ ներառված տեսակետները ներքոստորագրյալների անհատական տեսակետներն են և չեն արտահայտում ՀԱՀ-ի բոլոր դասախոսների, աշխատակազմի ներկայացուցիչների կամ ՀԱՀ-ի տեսակետը։

Comments

comments