Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ ընկնելու լուրը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ ընկնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, լրագրողներին հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Հադրութի շրջանի Հին Թաղերում և Խծաբերդ գյուղերում «մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ»։

Comments

comments