Օնիկ Գասպարյանը մեկնել է Արցախ՝ հանդիպելու Ռուստամ Մուրադովին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

“Հենց որ մենք տեղեկություն ունենանք ձեր հարազատների մասին, մենք անպայման ձեզ կտեղեկացնենք”, – ասել է նա Գյումրիում հայ գերիների հարազատների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ Շիրակի մարզի բնակիչները փակել էին դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը: Ցուցարարները Խծաբերդը պաշտպանող կամավորների ազգականներ են: Այդ կամավորերը հայտնվել են ադրբեջանական գերության մեջ։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հայտնել էր, որ Խծաբերդի ուղղությամբ «մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները»:

Նա նաշել էր, որ անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: “Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ”, – ասել էր Հարությունյանը:

Նշենք նաև, որ ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում:

Comments

comments