Առաջիկա օրերին Իրանը կներկայացնի կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

Իրանը պատրաստվում է ներկայացնել կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության նոր պատվաստանյութը, ասել է առողջապահության նախարար Սաիդ Նամակին, հաղորդում է Tasnim-ը:

Կիրակի շարժական հիվանդանոցի բացումը մեկնաբանելիս նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ նորագույն իրանական պատվաստանյութը կներկայացվի ՊՆ-ի Սեպանդ կազմակերպությունում մարտի 16-ին:

«Այնտեղ ես կհայտարարեմ, թե ինչ հաջողություն մենք կգրանցենք միջազգային ասպարեզում պատվաստանյութերի արտադրության ոլորտում առաջիկա ամիսների ընթացքում»,-հավելել է Նամակին:

Փետրվարին Իրանը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ իր առաջին պատվաստանյութի ստեղծման մասին՝ նշելով, որ մարդկանց շրջանում փորձարկումների առաջին փուլը խոստումնալից արդյունքներ է գրանցել, քանի որ պատվաստանյութը 100 տոկոսով արդյունավետ է կորոնավիրուսի բրիտանական շտամի դեմ:

Comments

comments